ՌԴ հատուկ նշանակության ջոկատի պայմանագրային ծառայող եֆրեյտոր Ալեսքեյ Վասիլևի հերոսությունը: Նա տուն էր վերադառնում աշխատանքից:
Հանկարծ նկատեց 6-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակից կախված փոքր աղջկա, ով ուր-որ է՝ նեքև կընկներ: Վասիլևը նետվեց և օդից բռնեց երեխային: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն աղջկա մոտ լուրջ վնասվածքներ չհայտնաբերեց:
Համոզվելով, որ աղջիկը լավ է, Վասիլևը տուն գնաց: Տեղի ունեցածի մասին ոչ ոքի չպատմեց:
Մեկ շաբաթ անց գործընկերներն իմացան նրա հերոսական արարքի մասին, որովհետև Ալեքսեյը զորամասի բուժկետ դիմեց: Նրա ձեռքը կոտրվել էր: Վասիլևը ստիպված եղավ պատմել՝ որտեղ էր վնասվածքը ստացել:
«Իմ փոխարեն ցանկացած տղամարդ, առավելևս՝ զինծառայող, նույն կերպ կվարվեր: Վնասվածքը ես անմիջապես չզգացի, միայն աննշան ցավ, որին առանձնակի նշանակություն չտվեցի»,- ասում է Վասիլևը: