«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի հուղարկավորությանը, որը կայացել է այսօր` մարտի 8-ին, Ֆլորենցիայում, ներկա են գտնվել թիմի երկրպագուները:
«Football Italia»-ի հաղորդմամբ, թիմի ավագին վերջին հրաժեշտը տալու էին եկել «Ֆիորենտինայի» մոտ 7 հազար երկրպագու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի հուղարկավորությանը ներկա են գտնվել նաև Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները, որոնք պատմականորեն համարվում են «Ֆիորենտինայի» սկզբունքային մրցակիցը:
«Ֆիորենտինայի» երկրպագուները «ծեր սինյորայի» ներկայացուցիչներին ողջունել են ծափահարություններով: