Ծաղկաձորի ճոպանուղում մարտի 8-ին կորած 14 տարկան երեխան հայտնաբերվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ստացված տեղեկության համաձայն՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։
Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30-ի սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Պ. Ա.-ն: