Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում մարտի 9-ին քամուց վնասվել է 2 տան տանիք։ Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ քամուց մասամբ վնասվել են Լճաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը և թիթեղյա ծածկը (մոտ 40 քմ), կից օժանդակ շինության տանիքի ազբոշիֆերից ծածկը (մոտ 10 քմ) և մեկ այլ տան տանիքի փայտյա կառուցատարրերը և ազբոշիֆերներից ծածկը (մոտ 30 քմ):