
Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կավարտի մրցաշրջանի վերջում:
40-ամյա դարպասապահը որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտին հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից: Բուֆոնը ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմից հեռացավ նախորդ տարի` երբ աշխարհի բազմակի չեմպիոնները չնվաճեցին Ռուսաստանում կայանալիք Մունդիալի ուղեգիր: