Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ Մ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: