Արմավիրի մարզի Փարաքար գյուղի գազալցակայանում մարտի 12-ին մեքենա է պայթել. կա տուժած:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փ., 2 հասցեի մոտ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ն:
Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: