5 բնական միջոց` գլխացավը հաղթահարելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 բնական միջոց` գլխացավը հաղթահարելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ գլխացավը կարելի է հաղթահարել նաև բնական միջոցներով, և ներկայացնում է մի քանի  միջոց:

Հնդկական ընկույզ և մեղր

406779959_w640_h640_oreh

Հնդկական ընկույզը մանրացրեք բլենդերի օգնությամբ, ավելացրեք մեղր: Պետք է բավական խիտ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք իմբիր կամ դարչին ավելացնել: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և օգտագործեք օրվա ընթացքում 3 անգամ, 1 ճաշի գդալ՝ մինչև սնվելը:

Սոխի հյութ և մեղր

pizap-com14764803164203

1 բաժակ մեղրը խառնեք 1/3 բաժակ սոխի հյութի հետ: Խառնուրդը պահեք սառնարանում: Չնայած համն այնքան էլ հաճելի չէ, սակայն այն շատ օգտակար է: Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ, ամեն անգամ՝ 1 թեյի գդալ: Այն կօգնի ամրացնել նաև իմունիտետը:

Նռան, խնձորի, գազարի հյութ

pizap-com14764802529462

Տանը պատրաստեք նռան, խնձորի և գազարի հյութ: Այն կօգնի մաքրել անոթները: Ամեն օր նախքան հաց ուտելը խմեք կես բաժակ հյութ:

Կռատուկի թուրմ:

c1188907a0532ed277c661254c88508f

Չորացրեք կռատուկի տերևները: 10գ տերևի վրա տաք ջուր լցրեք և թողեք, որ թրմվի 10 ժամ: Նախաճաշից 30 րոպե առաջ 4 ճաշի գդալ խմեք: Օգտագործեք մեկ ամսվա ընթացքում:

Չրեր և մանդարին:

pizap-com14764806243624

Ամեն օր նախաճաշից առաջ մեկ մանդարին կերեք, մի քանի չամիչ և հնդկական ընկույզ: 15 րոպե անց անպայման 1 բաժակ կիտրոնով ջուր խմեք: 15 րոպե անց կարող եք նախաճաշել:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»