Չինաստանում բացել են երկրում ամենաբարձր ապակե կամուրջը
Advertisement 1000 x 90

Չինաստանում բացել են երկրում ամենաբարձր ապակե կամուրջը

Վանյուանի քաղաքային օկրուգի (Չինաստանի Սիչուանի հարավարևմտյան նահանգ) Բատայշան լեռնային լանդշաֆտային բնայգում հետիոտնի ապակե կամուրջ են բացել ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա: Ինչպես մարտի 12-ին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, դա այս ցուցանիշով ամենաբարձր կառույցն է երկրի տարածքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր ցանկացողները կարող են «իրենց նյարդերի ամրությունը ստուգել» երկու լեռնագագաթների միջև զբոսանքով գետնից 186 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում է այցելությանը 66-հարկանի երկնաքերի տանիք: Կախովի կամրջի երկարությունը 198 մետր է. ըստ որում պաստառը պատրաստված է 2,5 մետր լայնությամբ ապակե պանելներից:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 10 միլիոն յուան (շուրջ 1,58 միլիոն դոլար): Հետիոտնի ամենաերկար ապակե կամուրջը բացվել է Չինաստանում 2017 թվականի դեկտեմբերի 24-ին Հեբեյի նահանգում: Դրա երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր