Քաղցկեղից ու շաքարախտից տառապող օտարկրացիներին արգելել են ապրել Քուվեյթում
Advertisement 1000 x 90

Քաղցկեղից ու շաքարախտից տառապող օտարկրացիներին արգելել են ապրել Քուվեյթում

Քուվեյթ աշխատելու եկող այն օտարերկրացիները, որոնք տառապում են քաղցկեղից, շաքարախտից և մի շարք այլ ոչ վարակիչ հիվանդություններից, այլևս չեն կարողանա կեցության իրավունք ստանալ այդ երկրում:

Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն: Ընդհանուր առմամբ Քուվեյթի առողջապահության նախարարությունը նշել է 22 հիվանդություն, որոնք այժմ իրավունք չեն տալիս մշտապես բնակվել երկրում: Դրանց թվում են երիկամային անբավարարությունը, տեսողության հետ կապված խնդիրները, արյան բարձր ճնշումը, դիարեան: Արդեն կեցության իրավունք ունեցողներն այդ հիվանդությունների հայտնաբերման դեպքում չեն արտաքսվի:

Ինչպես նշվում է, նոր միջոցառումներն ուղղված են առողջապահական ծախսերի կրճատմանը, ինչպես նաև երկիր աշխատունակ միգրանտների ժամանումն ապահովելուն, գրում է Stepfeed-ը: Առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ այն նաև իբր համապատասխանում է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊՑԱՊՀԽ) տակավին 2001 թվականին ընդունված որոշմանը: Հրատարակությունը նշում է, որ 2017 թվականի աշնանը Քուվեյթը երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ ավելացրել է բուժսպասարկման գները ներգաղթյալների համար:

Դա տեղի է ունեցել մի խումբ խորհրդարանականների հայտարարություններից հետո, որոնք պնդում են, որ Պարսից ծոցի պետությունները նվազող նավթաեկամուտների պատճառով այլևս չեն կարող իրենց թույլ տալ բուժօգնություն տրամադրել ցածր գներով կամ անվճար: Նրանք նաև նշել են, որ երկրում, որը 70 տոկոսով բաղկացած է միգրանտներից, նման միջոցառումները կօգնեն նվազեցնել առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունը:



Նման նյութեր