Թբիլիսիի հայկական թատրոնը վերակառուցումից հետո նոր շունչ կստանա
Advertisement 1000 x 90

Թբիլիսիի հայկական թատրոնը վերակառուցումից հետո նոր շունչ կստանա

Թբիլիսիի Հավլաբարթաղամասում գտնվող Պ. Ադամյանի անվան դրամատիկականթատրոնի շենքը երկար ընդմիջումից հետո իր դռները կբացի թատերասերների առաջ նոր, ժամանակակից դահլիճով` ձայնային, նոր ճեմասրահով և զինված լուսային լավագույն տեխնիկայով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացթատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

«Շենքն ամբողջությամբ կքանդվի և կվերակառուցվի 1936 թվականի նախագծով: Եթե շենքի վերանորոգումը տևելու էր երկու տարի ինը ամիս, վերակառուցման դեպքում մեկ տարի կխնայվի: Այն քանդելը կտևի երեք ամիս, և մինչ այս տարվա դեկտեմբերի 28-ը պատրաստ կլինի շենքի կմախքը: Իսկ ներքին աշխատանքները կավարտվեն մեկ տարի և մի քանի ամիս անց: Մեր թատրոնի շենքը կդառնա Վրաստանի լավագույն թատերական շենքերից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Բայանդուրյանը:

Թատրոնի վերակառուցումից հետո նախատեսվում է այնտեղ թանգարան բացել, քանի որ թատրոնն ունի 162 տարվա պատմության ընթացքում կուտակած մեծ արխիվ, որը կարելի է ցուցադրել թատերասերներին: