Կյանքի 92-րդ տարում մահացել է լեգենդար ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին: Կյանքի վերջին տարիները դիզայներն անցակցրել է Le Jonchet XVII -րդ դարի դղյակում: Le Jonchet դղյակը դիզայները տեսել էր դեռ 1974թ-ին և առաջին հայացքից սիրահարվել , 3 օր անց ֆրանսիացի կուտյուրեն գնում է այն և որոշում վերականգնել դրա երբեմնի շքեղությունն ու հեղինակությունը:
XVII-րդ դարի դղյակը հիմնովին քանդվել էր 1950թ-ին, մինչև որ Յուբեր դե Ժիվանշիի պատվերով ֆրասիացի ճարտարապետ Fernand Pouillon-ին վերականգնեց այն: Դիզայների դղյակը 1984թ-ին ներառվեց Ֆրասիայի պատմական ժառանգությունների շարքում: 1988թ-ին վաճառելով Givenchy ապրանքանիշը Յուբեր դե Ժիվանշին մշտական բնակությու է հաստատում այնտեղ:
Ինչպես որ վայել է իսկական դղյակին Le Jonchet-ն ունի փառահեղ այգի և անթիվ անհամար սենյակներ, որոնք ձևավորված են ֆրանսիացի վերջին դասական, նորաձության աշխարհում ամենահեղինակավոր անուններից մեկի` Յուբեր դե Ժիվանշիի ոճով: