Ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում. life.panorama.am

Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանը մեջքի լուրջ վիրահատության է ենթարկվել: Դերասանը իր հետևորդներին լուսնկարների միջոցով հայտնում էր վիրահատության ընթացքի, ինչպես նաև վերականգնողական պրոցեսի մասին: Թեև Արամ MP3-ը Life.panorama.am-ին հայտնել էր, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Գարիկ չներկայացավ: Իսկ այսօր արդեն համացանցում կարծիքներ են հնչում, թե սխալ վիրահատության պատճառով Գարիկը գրեթե չի կարողանում քայլել, և բժիշկների թույլ տված սխալի պատճառով դեռ հարց է, թե ինչքան ժամանակ է Գարիկը դժվարությամբ քայլելու:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով նշեց.

«Անկեղծ ասաց, իմ տեղեկություններով նման բան չկա, այսինքն՝ վիրահատությունը լավ է իրականացվել և վիրահատության հետևանքով չէ, որ խնդիրներ են առաջացել: Պարզապես հետվիրահատական շրջանում մեկ այլ խնդիր է առաջացել, որը մինչև վիրահատությունը պարզ չէր, որի համար էլ Գարիկը բուժվում էր և հիմա վերականգնողական փուլում է, ինչը բավականին լավ է ընթանում: Իհարկե, ես բժիշկ չեմ, որ հստակ բացատրություններ տամ, սակայն վստահեցնում եմ, որ Գարիկի առողջականի հետ կապված գնալով ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

Հարցին, թե հեռուստադիտողը, ե՞րբ կարող է Գարիկին տեսնել «Լավ երեկո»-ում, պատասխանեց.

«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծում եմ, որ հեռուստադիտողը երկար չի սպասի: Երբ ամեն ինչ արդեն կարգավորվի, նա կվերադառնա աշխատանքի»:

life.panorama.am