Այս օրերին բուռն քննարկվում է դերասան Կարեն Ասլանյանի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հնարավոր սիրային կապը, քանի որ դերասանը լուսանկար էր հրապարակել Մարիամի հետ և մակագրել` «Գաղտնիք»։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Կարենն ու Մարիամը միասին են, մինչդեռ դերասաններին միավորել էր մեկ այլ գաղտնիք։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասանները նկարահանվում են «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում։ Նկարահանումներն այսօր են մեկնարկել, թեև ստեղծագործական թիմն առայժմ փորձում է փակ պահել նոր նախագծի մասին տեղեկությունները։
Կարենն ու Մարիամը մարմնավորում են նոր հեռուստասերիալի հերոսներին։ Նախագծում նկարահանվում է նաև Ժաննա Բուտուլյանը։ Սերիալի շրջանակում սիրային եռանկյունի է ձևավորվում Մարիամի, Կարենի և Ժաննայի միջև։
Ի դեպ, ավելի վաղ Ժաննան էլ էր ակնարկել նոր նախագծի մասին` Ինստագրամի իր էջում հրապարակելով լուսանկար Կարենի հետ և մակագրելով. «Սիրելի հեռուստադիտողներ, դուք մեզ ընկալել եք իբրև քույր և եղբայր, իսկ պատրա՞ստ եք մեզ տեսնել այլ կարգավիճակում»։
Ավելի մանրամասն՝ life.tert.am