Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը
Advertisement 1000 x 90

Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը

Apple կորպորացիան հայտարարել է WWDC 2018-ի՝ մշակողների համար ամենամյա միջոցառման ամսաթիվը: Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում: Խորհրդաժողովը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 4-ից մինչև 8-ը Սան Խոսեում՝ McEnery Convention Center-ում:

Անցյալ տարի WWDC-ն տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նույն այս քաղաքում: Դահլիճը նախատեսված է ավելի քան վեց հազար հյուրերի համար, որոնց թվում սպասվում են Apple-ի հազարավոր մշակողներ: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին:

Ենթադրվում է, որ շնորհանդեսին կներկայացվեն ընկերության գործառական համակարգերի՝ macOS-ի, iOS-ի, watchOS-ի և tvOS-ի նոր տարբերակները: Նաև վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցահանդեսում կցուցադրվեն Apple-ի նոր գաջեթները: