«Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել եմ». ինչ է խոստովանել Նելսոն Ստեփանյանը կնոջը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել եմ». ինչ է խոստովանել Նելսոն Ստեփանյանը կնոջը. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է լեգենդար օդաչուի` Խորհրդային Միության բալթիական արծիվ Նելսոն Ստեփանյանի մասին։

Ռմբակոծության տակ ընկնելով` էսկադրիլիան նահանջել է։ Հանկարծ կործանիչի հրամանատարը հետ է գնացել է և կրկին հայտնվել հակառակորդի այրվող օդանավակայանի վրա։ ԻԼ-12-ը սկսել է իջնել, բաց է թողել շասիները։ Դա նշանակել է, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի թշնամու օդանավակայանում։ Գերմանական զենիթային թնդանոթները դադարեցրել են կրակը։ ԻԼ–ը կառավարել է ԽՍՀՄ հերոս, գվարդիայի կապիտան Նելսոն Ստեփանյանը։

Միաժամանակ, ԻԼ-12-ը շարունակել է իջնել։ Նրա տակ արդեն ինքնաթիռներ են եղել։ Կործանիչը ռումբեր է նետել թշնամու մինչև վերջ չջախջախված «Յունկերսների» վրա, հետ քաշել շասիները և կրկին բարձրացել երկինք։

1944թ–ի դեկտեմբերի 24։ Բալթիկ ծով։ Առավոտ։ Գրոհիչ ինքնաթիռների խումբը` փոխգնդապետ Ստեփանյանի հրամանատարությամբ, թռչում է գրոհելու հակառակորդի նավերը, սակայն դրանց փորձում են զավթել գերմանացիները։ Կործանիչները մտնում են մարտի մեջ։ Վեց գերմանական հսկաները խորտակվում են։

Գրոհիչ ինքնաթիռները վերադառնում են։ Օդանավակայան են վերադառնում բոլորը։ Բացի հրամանատարից։

Դա Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 259-րդ և վերջին մարտական թռիչքն էր։

Առաջին նահանջն էր` զուտ անձնական։

Նելսոն Ստեփանյանն ամենից երկար թռչել է Բալթիայի երկնքում, պաշտպանել է Լենինգրադը։ Ավագ սերնդի շատ մարդկանց համար Լենինգրադն ասոցացվում է ոչ միայն Ավրորա հածանավի, հեղափոխության օրրանի, երկրորդ մայրաքաղաքի կամ սպիտակ գիշերների հետ, այլ նաև Նելսոն Ստեփանյանի անվան։ Հենց այդ պատճառով Երևանի Լենինգրադյան պողոտան վերանվանելու փորձը հեղինակին անտեղի է թվում։

Նելսոն Ստեփանյանի արձանը

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am