«Բարսելոնա»-«Չելսի». զգուշավոր, բայց համառ պայքարի սպասելիքով
Advertisement 1000 x 90

«Բարսելոնա»-«Չելսի». զգուշավոր, բայց համառ պայքարի սպասելիքով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին խաղերից մեկում կկայանա «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումը:

Սա տուրի ամենահետաքրքիր խաղերից է՝ չնայած կատալոնացիներն ունեն ակնհայտ ֆավորիտի կարգավիճակ:

Թիմերի մեջ կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբն անցկացրեց հրաշալի հանդիպում: Թիմի ֆուտբոլիստները գրեթե ազատություն չէին տալիս կատալոնացիներին, ինչպես նաև չեզոքացրել էին Մեսսիին, ինչի արդյունքում Մեսսին կարողացավ 1 հարված իրականացնել: Լոնդոնցիները ոչ միայն կարողացան արժանիորեն պաշտպանվել, այլև առաջինը գոլ խփել: Սակայն հետո կատալոնացիներն արթնացան, և աշխատեց Ինիեստայի կախարդանքը:

Պատասխան խաղում սպասվում է նմանատիպ ֆուտբոլ: Ֆավորիտը, իհարկե, կատալոնացիներն են, սակայն լոնդոնցիները կարող են արժանի պատասխան տալ մրցակցին և ոչ մեկ գոլ խփել:

«Բարսելոնա»

«Ստենֆորդ Բրիջում» կայացած առաջին խաղում Վալվերդեն տակտիկապես զիջեց Կոնտեին: Լոնդոնցիները գրեթե ազատություն չէին տալիս մրցակցին՝ միևնույն ժամանակ գոլ խփելու հնարավորություն ունենալով ոչ մեկ անգամ:

Տանը Էռնեստո Վալվերդեի սաները կխաղան այլ ֆուտբոլ: Դժվար թե այն լինի շատ դիտարժան, քանի որ հիմա կատալոնական ակումբում ավելի պրագմատիկ ֆուտբոլիստներ են, ովքեր խաղում են արդյունքի համար: Այս մարտավարությունը դեռևս չի վնասել կատալոնացիներին ո՛չ Պրեմիերայում, ո՛չ Չեմպիոնների լիգայում:

«Բարսելոնան» դուրս է գալիս 1/8 եզրափակիչ՝ 2004/05 մրցաշրջանից սկսած, և կարողացել է դուրս գալ հաջորդ փուլ 13-ից 11 դեպքերում: Հետաքրքիր է, որ «Չելսին» այն քիչ թիմերից է, որ կարողացել է կատալոնացիներին դուրս թողնել պայքարից: Ճիշտ է, դա տեղի է ունեցել 13 տարի առաջ:

Կատալոնացիների կազմում վնասվածքների պատճառով չեն խաղա Նելսոն Սամեդուն և Դենիս Սուարեսը: Անդրես Ինիեստայի մասնակցությունը ևս հարցականի տակ է: Իսպանական լրատվամիջոցները նշում են, սակայն, որ Ինիեստան կկարողանա մասնակցել հանդիպմանը: Ֆիլիպե Կոուտինիոն էլ չի մասնակցի խաղին, քանի որ արդեն մեկ ուրիշ թիմի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությանը:

«Չելսի»

«Չելսիի» համար ոչինչ դեռ կորած չէ, բայց դրա համար պետք է անպայման գոլ խփել Բարսելոնայում: Մրցակիցների հակամարտության պատմությունը շատ հարուստ է: Նախկինում մրցակցի հարկի տակ գոլ խփելու խնդիր լոնդոնցիները չեն ունեցել, քանի որ «Չելսին» խփել է կատալոնացիների հարկի տակ անցկացված վերջին 5 խաղերից 4-ում: Ի՞նչ կանի Կոնտեի թիմը: Ըստ վերլուծաբանների՝ տեսնելու ենք շատ զգույշ և հակագրոհների վրա հիմնված ֆուտբոլ:
Լոնդոնցիների կազմում հստակորեն չի խաղա միայն պաշտպան Դավիթ Լուիսը: Հարցականի տակ է Բակայոկոյի մասնակությունը:

Վիճակագրություն և անձնական հադիպումներ

«Չելսին» վերջին 5 մրցաշրջաններում մի անգամ չի անցել 1/8 եզրափակչի արգելքը
«Բարսելոնան» անցել է ¼ եզրափակիչ վերջին 13 հնարավորություններից 11 անգամ
Թիմերը Չեմպիոնների լիգայում հանդիպել են 13 անգամ: Կատալոնացիները տարել են 3 հաղթանակ, անգլիացիները՝ 4-ը, իսկ 6 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:
«Բարսելոնան» խմբում հաղթել է բոլոր հանդիպումներն ընդհանուր 8:1 հաշվով
Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ չի պարտվում արդեն 24 խաղ անընդմեջ՝ հաղթելով 22 անգամ

«Չելսին» վերջին 2 մրցաշրջաններում չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:

Կանխատեսում

Երկու թիմերն էլ, հասկանալով միմյանց մակարդակը, խաղալու են զգույշ: Կատալոնացիները սեփական հարկի տակ շատ վստահ են հանդես գալիս, իսկ լոնդոնցիներն էլ վերջին խաղերում պարտվում են մրցակցի հարկի տակ: Ըստ վերլուծաբանների՝ երկու թիմերն էլ մեծ ուշադրություն են դարձնելու պաշտպանությանը: Խաղի ֆավորիտը կատալոնացիներն են:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան