Օրական 4 ժամից ավելի հեռուստացույց դիտելը աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծացնում է
Advertisement 1000 x 90

Օրական 4 ժամից ավելի հեռուստացույց դիտելը աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծացնում է

Օրական 4 ժամից ավելի հեռուստացույց դիտելը տղամարդկանց մոտ 35 տոկոսով մեծացնում է հաստ աղիի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համասարանի, Լոնդոնի Կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության գիտնականները:

Մասնագետները վերլուծել են 6 տարի հավաքած 500 հազար մարդու տվյալները: British Journal of Cancer-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույցի էկրանի առջև շատ ժամանակ անցկացնող տղամարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեկ երրորդով մեծ էր, իսկ կանանց մոտ՝ ընդամենը 11 տոկոսով: Հետազոտողների կարծիքով՝ հաստ աղիի քաղցկեղի հայտնաբերված դեպքերը պայմանավորված են նրանով, որ տղամարդիկ հեռուստահաղորդումներ դիտելիս ուտում են: Համարվում է, որ հենց սնվելն է քաղցկեղի այս տեսակի զարգացման առաջին պատճառներից մեկը:

Հնարավոր է՝ մարդկանց բարձրկալորիական սնունդի չարաշահմանն է դրդում հեռուստացույցով ոչ այնքան օգտակար մթերքների գովազդը: Ըստ որում՝ գիտնականներին չի հաջողվել փոխկապվածություն հայտնաբերել համակարգչի առջև անցկացրած ժամանակի և ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականության միջև:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս հետևել հավասարակշռված սննդակարգի և առողջ կենսակերպ վարել. սա կծառայի հաստ աղիի քաղցկեղի լավագույն կանխարգելմանը:

med.news.am