Այսօր, 2018-ի մարտի 14-ին մարդկային ռասան մեծ կորուստ ունեցավ: Մեզանից հեռացավ ոչ միայն մոլորակի մեծագույն գիտնականներից մեկը, այլ նաև շատերիս ոգեշնչման աղբյուրը: Սթիվեն Հոքինգը մեծագույն ոգու տեր մարդ էր և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատականություն: Նա փոխեց մեր պատկերացումները Տիեզերքի մասին, մեզ, և դա անում էր իր՝ հոքինգյան նուրբ հումորով, բացառիկ տաղանդով:
Չնայած թողած մեծ գիտական և հանրամատչելի գրականության ժառանգությանը, մենք կորցրեցինք նրա անկրկնելի տաղանդը՝ նա կարողանում էր ավելի շատ գեղեցկացնել աշխարհը: Նա գիտնականների համար հաշվարկի մեկնարկային կետ էր, Starmus Խորհրդատվական միության անդամ: Սթիվեն Հոքինգի անունը կրող շքանշանը, որը տրվում է գիտության լավագույն համակարգողներին, կշարունակի ոգևորել գիտության սիրահարներին, հանուն Սթիվեն Հոքինգի:
Մեզանից շատերի համար Սթիվեն Հոքինգը խորհրդանիշ էր՝ մարդու անսահման հնարավորությունների, չհանձնվող մտքի, գիտության խորհրդանիշ էր: Ոչինչ պատահական չէ. նա ծնվել է Կեպլերից ուղիղ 300 տարի հետո, նույն օրը: Մահացել է Էյնշտեյնի ծննդյան օրը, և Էյնշտեյնի պես ապրել է 76 տարի: Այս խորհուրդը մենք կպահենք մեր հոգիներում, կհետևենք այն արահետին, որը նա մեզ համար լուսավորեց:
Հանգչիր խաղաղությամբ, պրոֆեսոր Հոքինգ:
Starmus Խորհրդատվական միություն՝
Բրայան Մեյ, Փիթեր Գաբրիել, Գարիկ Իսրայելյան, Ալեքսեյ Լեոնով, Ջիլ Թարթել, Ռիչարդ Դոքինզ, Ռոբերտ Ուիլյամս, Ջեք Շոստակ, Դևիդ Այխեր
petergabriel.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը