«Քամուց քշվածների» հերոսուհին 101 տարեկան է, իսկ տեսքը… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քամուց քշվածների» հերոսուհին 101 տարեկան է, իսկ տեսքը…

Նրան համարում են Հոլիվուդի ոսկե դարի վերջին դերասանուհի և իսկապես, այդպես է: Մեծանուն լեդին արդեն 101 տարեկան է, այդուհանդերձ, աներևակայելի տեսք ունի:

Բոլորն են հիշում «Քամուց քշվածների» Մելանիին՝ սրբակենցաղ կնոջը, Էշլիի կողակցին, որի ֆոնին Սկարլետը խելագար ըմբոստ էր: Կերպարների ողջ խորությունը, դրամատիզմը՝ իր դերով, կերպարով, կարողացավ լավագույնս ներկայացնել հռչակավոր Օլիվիա դե Հևիլենդը: Անգլո-ամերիկյան ծագումով դերասանուհին 30-ականների Հոլիվուդի ամենապահանջված դերակատարներից էր:

Մեծ դերասանուհին ծնվել է բրիտանական ազնվականների ընտանիքում, ծննդավայրը՝ Տոկիո: Շուրջ 60 տարի ապրել է Փարիզում: 101 ամյակին Օլիվիա Հևիլենդը իմացել է, որ Միացյալ Թագավորության թագուհին տարեդարձի կապակցությամբ նրան շնորհել է Կոմանդոր-ասպետի կոչում: Նշենք, որ սա իր նշանակությամբ 2-րդ կոչումն է, որը հնարավոր է ստանալ Բրիտանական կայսրությունում:

Մարկուս Գուդրիխը և Օիլիվիա դե Հևիլենդը:

Օլիվիա դե Հևիլենդը և Պիեր Գալանտեն:

1988 թվին Օիլիվիան հեռացել է կինոյից: Նրա վերջին դերը եղել է «Կինը, որին նա սիրում էր» շարժանկարում: Իսկ հիմա դերասանուհին մշտապես գտնվում է իր ագարակում, կտրականապես հրաժարվելով շփվել լրագրողների հետ:

elle.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը