Շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է:
Հայ գրոսմայստերն այս տուրում կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս զույգերը կկազմեն՝ Կարուանա-Կարյակին, Սո-Կրամնիկ, Լիժեն-Մամեդյարով:
4 տուրերից հետո 3 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Լևոն Արոնյանը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը: 1-ական միավոր ունեն Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: