Ուկրաինայից «օրենքով գողերը» Եվրոպայի երկրներում լեգալացնում են անօրինական ճամապարհով ստացված փողերը: Ըստ crimerussia.com-ի, Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:
Նախօրեին Տալլինում (Էստոնիա) անցկացված քրեական ոստիկանության ղեկավարների հանդիպմանը, որին մասնակցել է 16 եվրոպական երկիր և որին մասնակցել է նաև Աբրոսկինը, պարզվել է, որ Ուկրաինայի հանցավոր խմբավորումների որոշ առաջնորդներ հետախուզվում են Եվրոպայում:
Նրա կարծիքով, եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը կօգնի ավելի արագ հանցագործներին ուղարկել եվրոպական բանտեր, ճաղերից այն կողմ և անգամ գտնել Ուկրաինայից դուրս բերված փողերը:
Թեև վերջին ժամանակներս Ուկրաինայում և ինչպես պարզվում է, Եվրոպայում հատկապես ակտիվ են ոչ միայն տեղական «օրինականները»: Ըստ Աբրոսկինի, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Գերմանիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Հունգարիայի համար մեծ խնդիր են Վրաստանից ու Ռուսաստանից, հատկապես՝ Չեչնիայից, եկածները, ովքեր միավորվում են հանցավոր խմբավորումների մեջ: