Ընտրեք ճանապարհը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և կարդացեք՝ ինչի մասին է այն վկայում:
#1 Անկախ մարդ եք: Փորձում եք հավասարակշռել ազատության ու անձնական տարածք ունենալու և մյուսների մասին հոգ տանելու կարիքները: Ամեն կերպ փորձում եք վայելել կյանքը և արտաքին ուժերին թույլ չեք տալիս լուրջ ազդեցություն ունենալ ձեզ վրա:
#2 Սիրում եք միայնություն, բայց կարողանում եք լավ շփվել մադկանց հետ: Կարողանում եք վերահսկել զգացմունքները, լավ հասկանում եք մյուսների զգացմունքները: Կյանքին յուրահատուկ եք վերաբերվում:
#3 Հետաքրքրասեր եք: Արագ եք ձանձրանում: Հարկավոր է ուժերը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչ իսկապես սիրում եք, և ինչ ուղեղին թույլ է տալիս հանգստանալ: Մարդիկ վայելում են ձեր ներկայությունը:
#4 Ինքնաբերական եք: Կյանքում լավագույն բաները տեղի են ունենում, երբ որոշում եք ռիսկի դիմել: Մարդիկ ձեզ սիրում են, քանի որ լի եք էներգիայով: Ընկերները հաճախ են ձզանից սովորում կյանքի նկատմամբ ճիշտ մոտեցումը: Միշտ վստահեք ձեր ներքին ձայնին:
#5 Համադրում եք ինտրավետրին և էքստրավերտին բնորոշ հատկությունները: Առատաձեռն եք, միշտ փորձում եք լավ մարդ լինել:
#6 Տանել չեք կարողանում, երբ մարդիկ անազնիվ են ձեզ հետ: Միշտ ամբողջությամբ տրվում եք աշխատանքին, հարաբերություններին: Ոչ միշտ եք ցույց տալիս, բայց շատ զգայուն եք կտրուկ խոսքերի ու վիրավորանքների նկատմամբ, բայց փորձում եք թույլ չտալ կոտրել ձեզ:
Աղբյուրը՝ Esotericblog.ru
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը