Ցանկացած բարեփոխում, որն իրականացվում է ավիացիայում, այս կամ այն կերպ անդրադառնում է տոմսի գնի վրա։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաչվերթերի սպասարկումն ավելի հեշտ և մատչելի կդառնա։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց օդանավակայանում գործող երկու մասնավոր ընկերությունները` «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›» պետական ձեռնարկությունները միացնել իրար։
Այսինքն վերացվելու է հավելյալ վճարների հարցը, և ստեղծվելու է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կառույց:
Կազմակերպությունն այսօր մեկ ուղևորի հաշվարկով 30 հազար դրամ է վճարում օդերևութաբանական կանխատեսման համար։ Տոմսի գնի մեջ այդ գումարը կարող է կազմել մինչև 30-35%։ Այժմ արդեն դրա համար առանձին չեն վճարի։
«Դժվար է ուղիղ կապ անցկացնել տոմսի գնի հետ, բայց որքան էժան լինի օդանավակայանի սպասարկումը, այնքան ավելի շատ ավիաընկերություններ կցանկանան այստեղ գալ։ Իսկ որքան մրցակցությունը մեծ լինի, այնքան էժան կլինեն ավիատոմսերը», — նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով` դրանից կարող է շահել նաև փոքր ավիացիան։