Ջոնսոնը չի բացառել հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը
Advertisement 1000 x 90

Ջոնսոնը չի բացառել հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել իր երկրի տարածքում այն հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը, որոնք կապված են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս դիրքորոշումը նա շարադրել է մարտի 15-ին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում:

Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ մի շարք միջոցներ կիրառելու մասին, որին նրանք մեղադրում են Սոլսբերի քաղաքում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման միջադեպի մեղսակցության մեջ:

«Մարդիկ կցանկանային տեսնել, որ առանձին շատ հարուստ անձանց նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են Վլադիմիր Պուտինի հետ, իրավապահ մարմինների, ոստիկանության կողմից կիրառվել են հարցումներ ունեցվածքի վիճակի մասին, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն իրենց ակնհայտ կոռուպցիոն գործունեության համար»,- ասել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր