Բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված միջադեպն սպառնում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անվտանգությանը: Այդ մասին ասված է չորս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
«Դա սպառնալիք է մեզ բոլորիս համար»,-նշվում է հայտարարության տեքստում: «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ղեկավարներս, նողկանք ենք զգում 2018 թվականի մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների դեմ կատարված հարձակման նկատմամբ»,-ասված է դրանում:
Ֆրանսիայի, ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին՝ պատասխանել Սկրիպալի գործի հետ կապված բոլոր հարցերին: Երկրների ղեկավարները նաև պահանջել են Ռուսաստանից՝ բացահայտել «Նովիչոկ» գազի մշակման ծրագիրը: