Պուտինը խիստ անհանգստացած է Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումից
Advertisement 1000 x 90

Պուտինը խիստ անհանգստացած է Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված միջադեպի ֆոնին ռուս-բրիտանական հարաբերություններում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միջազգային գործերի համատեքստում կայացել է այն իրադրության հանգամանալի քննարկում, որը ռուս-բրիտանական հարաբերություններում ստեղծվել է այսպես կոչված Սկրիպալի գործի ֆոնին»,-ասել է նա: «Խիստ անհանգստություն է հայտնվել այն ապակառուցողական ու սադրիչ դիրքի կապակցությամբ, որը բռնել է բրիտանական կողմը»,-նշել է մամուլի քարտուղարը:



Նման նյութեր