Դուբայի Էմիրի, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և փոխնախագահ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը փախել է երկրից՝ թողնելով տեսագրություն, որը նրա կողմից արվել է ի դեպս մահվան կամ այլ տհաճ բանի: Այդ մասին հայտնել է New York Post-ը:
Տեսանյութում աղջիկը հայտնել է, որ փախուստի փորձ է ձեռնարկել, քանի որ չի կարող նորմալ կյանքով ապրել արաբական պետությունում:
33-ամյա Լաթիֆայի խոսքով՝ ինքն շատ հարուստ շեյխի 30 զավակներից մեկն է: Նա պարզաբանել է, որ նույն այդ պատճառով երկրից փախել է իր ավագ քույրը. նրան մերժել էին ընտրության հնարավորության հարցում, արգելել ավտոմեքենա վարել և շրջանակների մեջ էին դրել անձնական կյանքը:
Լաթիֆան ինքը, իր խոսքով, արդեն փախուստի փորձ ձեռնարկել էր դեռահաս տարիքում, ինչից հետո երեք տարի անցկացրել է բանտում: Ավելի վաղ Արաբական Էմիրությունները լքել էր նրա եղբայրը:
Երկրից դուրս գալու հարցում աղջկան օգնել է նախկին ֆրանսիացի լրտեսը: Այդ մասին գրում է The Daily Mail-ը: Ենթադրվում է, որ Լաթիֆան թաքնվում է Հնդկաստանի հարավային ափերի մոտ գտնվող զբոսանավում և, ինչպես սպասվում է, քաղաքական ապաստան է փնտրելու Միացյալ Նահանգներում, որտեղ նա կապ է հաստատել փաստաբանի հետ:
Գտնվելով Հնդկաստանի ափերից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ նա հաղորդագրություն է ուղարկել իր ներկայացուցչին՝ Ռադխա Սթեռլինգին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում: Աղջիկն օգնություն է խնդրել, քանի որ տեսել է արտաքուստ կասկածելի մարդկանց և կրակոցներ լսել: Սթեռլինգը Լաթիֆային խնդրել է ձայնագրել հրաձգությունը, բայց նա չի պատասխանել: