Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում խոսել է ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ «Ելք» դաշինքի ծրագրային դրույթների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում խոսել է ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ «Ելք» դաշինքի ծրագրային դրույթների մասին

Պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: «Մարտի 14-ին ելույթ եմ ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Պատասխանել եմ քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԵԼՔ դաշինքի ծրագրային դրույթների և տեսլականի մասին։

«Կարնեգի» հիմնադրամը ստեղծվել է 1910 թվականին և համարվում է Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը քաղաքական հետազոտությունների և վերլուծության բնագավառում ինչպես նաև նպաստում է աշխարհում խաղաղության պահպանմանը»:



Նման նյութեր