Համացանցում է հայտնվել տեսագրություն, որտեղ Յակուտիայի գարնանային դաշտը ծածկված է ոսկե սալիկներով։ Դրանք ընկել էին այդ մասով թռչող օդանավից։
«Նիմբուս» ավիաընկերության ԱՆ-12 տրանսպորտային ինքնաթիռից, որն իրականացնում էր Յակուտսկ-Կրասնոյարսկ չվերթը, ոսկու սալիկներ են թափվել անմիջապես գարնանային դաշտի վրա։ Օդանավի դեպքի առնչությամբ հետաքննչական ստուգում է իրականացվում, ինչի մասին տեղկացրել է ՌԴ քննչական կոմիտեից։
Օդանավը ոսկի, ադամանդ և պլատին էր տեղափոխում, սակայն ճանապարհին ոսկին թափվել է։ Ըստ նախնական տվյալների` օդանավից կարող էր 9 տոննա դեղին և սպիտակ ոսկի ընկնել։ Հարստությունը պատկանում է Չուկոտսկի լեռնահանքային ընկերությանը։
Ոստիկանությունը շրջափակել է ոսկե տարածքը` այնտեղ խիստ վերահսկողություն սահմանելով։ Միայն դրանից հետո հնարավոր է եղել սալիկները հավաքել։