Մխիթարյանը և թիմակիցները դարձյալ խնդիրներ չունեցան Գատուզոյի թիմի հետ խաղում
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը և թիմակիցները դարձյալ խնդիրներ չունեցան Գատուզոյի թիմի հետ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում հյուրընկալեց իտալական «Միլանին»:

Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթեց «ռոսոներիներին» 3:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Գեղեցիկ գոլով աչքի ընկավ «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:

Րոպեներ անց Դենի Ուելբեքն աչքի ընկավ խայտառակ սիմուլյացիայով: Հանդիպման մրցավար Յունաս Էրիկսոնը չնկատեց դա և պատժեց «Միլանին»` նշանակելով 11 մետրանոց: Անգլիացի հարձակվողն անվրեպ իրացրեց այն:

71-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գոլ խփեց Գրանիտ Ջական, իսկ 86-րդ րոպեին Ուելբեքը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` դառնալով դուբլի հեղինակ:

«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին:

Նշենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին:

«Արսենալ»-«Միլան»` 3:1

Գոլերը` Ուելբեք (39, 11մ, 86), Ջակա (71) – Չալհանօղլու (35)

 armsport.am