«Վազ 2106»-ը՝ խաղալիքի գնով. Կառավարությունը 4000 դրամանոց ավտոմեքենա է վաճառում. «Փաստ»
Advertisement 1000 x 90

«Վազ 2106»-ը՝ խաղալիքի գնով. Կառավարությունը 4000 դրամանոց ավտոմեքենա է վաճառում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի:

Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել:

Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25–ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300–950 հազար դրամի սահմաններում: Ու չնայած ՍԴ–ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: