Երևանից Սարատով ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է Սարատովյան ավիաուղիների պաշտոնական էջը, Երևան-Սարատով 6В-2922 չվերթը հարկադրաբար վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Հաղորդվում է, որ թռիչքը կիրականանա տեսանելիության լավացումից հետո:
Կայքի տեղեկությունների համաձայն`հետաձգվել է նաև Մոսկվայից Սարատով չվերթը: