Ինչպես գրել էինք, Քիմը զարդարելու է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկը։ Մինչև այդ հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ նա կարդում է լրատվամիջոցներում իր մասին հրապարակումների վերնագրերն ու մեկնաբանում դրանք։ Մեկնաբանելով հրապարակումների վերնագրերից մեկը, ըստ որի, նրա կտակի համաձայն` իր մազերը պիտի խնամված լինեն նույնիսկ մահից հետո, ասել է. «Ես ուզում եմ հնարավորության սահմաններում գեղեցիկ լինել։ Իմ կտակում, իսկապես, կա նշում այն մասին, որ եթե անգամ ես լինեմ անմեղսունակ, չկարողանամ խոսել ու ինքնուրույն հոգալ իմ բնական կարիքները, պետք է վստահ լինեմ, որ իմ մազերը, եղունգները ու մեյքափը միշտ պատշաճ վիճակում կլինեն»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ