
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և երկրի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Հնդկաստանում մասնավոր շրջագայության ընթացքում հիվանդանոց է ընկել դաստակի կոտրվածքով: Այդ մասին հայտնել է Times of India թերթը:
Ինչպես գրում է հրատարակությունը՝ հղում անելով Goyal Hospital մասնավոր կլինիկայի անունը չնշված մի աշխատակցի, 70-ամյա քաղաքական գործիչը բուժօգնության է դիմել Ռաջասթանի նահանգի Ջոդհպուր քաղաքում: Բժիշկների տեղեկատվությամբ, Քլինթոնը ձեռքը կոտրել է՝ սայթաքելով հյոււրանոցի լոգարանում:
«Մենք անցկացրեցինք համակարգչային տոմոգրաֆիա, կատարեցինք ռենտգենյան նկարահանումներ և ճաք հայտնաբերեցինք դաստակի շրջանում: Պացիենտին հանձնարարված է մի քանի օր հանգստություն պահպանել, ինչպես նաև էլաստիկ վիրակապ դնել»,-ասել է բուժհիմնարկի աշխատակիցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: