Ջրհոսները խելացի են, զարգացած դատողություն ունեն, կարող են լավ ընկերներ դառնալ: Yamiliarder.ru-ն ներկայացրել է 15 պատճառ՝ ինչու է հարկավոր սիրել Ջրհոսներին:
Խելացի են
Նույնիսկ ամենաալարկոտ Ջրհոսները լավ արդյունքների են հասնում՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Պերճախոս են
Ջրհոսների մի մասը կարող է ամաչկոտ լինել, մյուս մասը՝ պերճախոս: Երբ սովորաբար լռող Ջրհոսը խոսում է, բոլորն ուշադիր լսում են նրան: Նրանք պերճախոս են դառնում միայն այն դեպքում, երբ խոսակցությունն իրենց հետաքրքրող թեմային է վերաբերում:
Զարգացած դատողություն ունեն
Ջրհոսների այս հատկությունն արտահայտվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ բիզնես, աշխատանք, սեր: Ջրհոսները պրակտիկ են մտածում, ռոմանտիկան խորթ է նրանց: Նրանք ամբողջ օրվա ընթացքում ձեզ սիրային նամակներ չեն ուղարկի. դրամատիզմն ու իմպուլսիվությունը Ջրհոսի համար չեն:
Լիդեր են
Ջրհոսներն ունեն բոլոր հատկությունները՝ լիդեր դառնալու համար: Նրանք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, ստեղծագործող են, կարողանում են որոշումներ կայացնել և ծրագրել հետագա գործողությունները: Իհարկե, երբեմն կարող են կոպիտ արտահայտություններ անել:
Սիրում են միայնություն
Ջրհոսներն իրենց հարմար են զգում միայնության պայմաններում: Նրանք սիրում են հետազոտել սեփական ներաշխարհը՝ մտածելով երևույթների ու իրադարձություների մասին կամ վայելելով լռությունն ու հանգստությունը: Ջրհոսի համար շատ դժվար է կիսվել մտքերով ու զգացմունքներով:
Օբյեկտիվ են
Ջրհոսները կարողանում են իրավիճակն օբյեկտիվ գնահատել, ճիշտ խորհուրդ տալ: Վիճելիս նրանք մինչև վերջ չեն պնդի սեփական կարծիքը, այլ կհամաձայնեն նրա հետ, ում միտքն ավելի խելամիտ է:
Հավատարիմ ընկեր են և զուգընկեր
Ջրհոսները լուրջ են մոտենում ընկերների ընտրությանը, դժվարությամբ են մտերմանում մարդկանց հետ. դրա համար Ջրհոսին ժամանակ է հարկավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ, նվիրված ընկերներ են, ովքեր ձեր կողքին կլինեն մինչև վերջ:
Լավ զրուցակիցներ են
Ջրհոսները խելացի են, նրանց համար ինտելեկտուալ խոսակցությունը պարզապես հաճույք է:
Բարեհոգի են
Ջրհոսները չեն սիրում կոնֆլիկտի մեջ մտնել, առավել ևս՝ կոնֆլիկտներ ստեղծել, տանել չեն կարողանում բողոքները, բացասականը, ցանկանում են բոլորին գոհ ու երջանիկ տեսնել: Դրա համար կանեն իրենցից կախված ամեն բան:
Գիտեն՝ ինչ են ուզում…
և ինչպես հասնել դրան: Ջրհոսնեը կարող են լավ գիտնականներ ու հետազոտողներ դառնալ, հաջողություններ ունենալ թե՛ արվեստում, թե՛ հումանիտար գիտություններում:
Սիրում են լինել մարդկանց շրջապատում
Ջրհոսն իրեն լավ է զգում ամբոխի մեջ, որի էներգիայով սնվում է:
Ջրհոսներին չի հետաքրքրում ձեր ունեցվածքը, դիրքը
Նրանք ուշադրություն չեն դարձնում առավելություններին ու կոչումներին: Նրանք կարող են շրջապատված լինել ընկերներով, բայց ձգտել անկախության ու միայնության:
Ջրհոսներն ինդիվիդուալիստ են
Նրանք «թքած ունեն» ամբոխի կարծիքի վրա և ամեն բան անում են, ինչպես ճիշտ են համարում:
Սիրում են ճանապարհորդել
Ճանապարհն ու արկածները գրավում են Ջրհոսին:
Կարողանում են հարմարվել ցանկացած իրավիճակի և դժվարության
Ջրհոսների համար խոչընդոտներ չկան, կան միայն հնարավորություններ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը