Ամենը՝ Վրաստանի հանգստավայրում տեղի ունեցած ճոպանուղու վթարի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ամենը՝ Վրաստանի հանգստավայրում տեղի ունեցած ճոպանուղու վթարի մասին

Գուդաուրիում, ճոպանուղու վթարային կանգ առնելու հետևանքով տուժել է շուրջ 11 մարդ:

Տուժածներից երկուսի առողջական վիճակը համեմատաբար ծանր է: Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրանք ունեն գլխի վնասվածքներ և կոտրվածքներ:

Տուժածներից երկուսը Ուկրաինայի, Ռուսաստանի չորս, Շվեդիայի մեկ և Վրաստանի մեկ քաղաքացի է, ով արդեն հեռացել է ամբուլատորիայից:

Տուժածներից մեկը հղի է:

Գուդաուրիում ճոպանուղու վնասման փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն:

Սոցիալական ցանցում տարածվել են Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի  տեսագրությունները.

1tv.ge



Նման նյութեր