Կոկորդի քաղցկեղի 6 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել
Advertisement 1000 x 90

Կոկորդի քաղցկեղի 6 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

Կոկորդի քաղցկեղը բավականին տարածված հիվանդություն է, որը հաճախ է ախտահարում ծխողներին։ Որոշ դեպքերում կոկորդի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև մարդու պապիլոմայի վիրուսը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մի քանի կարևոր ախտանշան։

Կլման դժվարություններ

Բավականին հաճախ կոկորդի քաղցկեղ ունեցող հիվանդները կլման հետ կապված դժվարություններ են ունենում։ Շատերը, սակայն, անտեսում են այդ ախտանշանը ու բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ իրենց մոտ հայտնվում են նաև այլ ախտանշաններ։

Կոկորդացավ

Շատերը բախվում են կոկորդացավերի եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ։ Սակայն եթե կոկորդացավը ժամանակի ընթացքում չի անցնում, իսկ դեղամիջոցները չեն օգնում, ցանկալի է դիմել բժշկի։

Ձայնի փոփոխություն

Ձայնի անսպասելի խռպոտությունը կամ այս կամ այն բառի ոչ հստակ արտաբերումը վկայում են կոկորդի հետ կապված խնդիրների ՝ այդ թվում չարորակ նորագոյացությունների մասին ։ Պետք չէ անտեսել տվյալ ախտանշանները, անգամ եթե դրանք այնքան էլ երկար չեն տևում։

Հազ

Եթե ձեզ մոտ հազ է սկսվել, որը ավելի քան մեկ շաբաթ չի դադարում, իմաստ ունի այցելել բժշկի ու ստուգել այդ երևույթի պատճառները։ Միանգամայն հնարավոր է, որ դա կոկորդի քաղցկեղի կամ թոքերի քաղցկեղի վաղ նշաններից է ։

Ականջացավ 

Քանի որ կոկորդի քաղցկեղը հանգեցնում է կոկորդի մասում նորագոյացությունների առաջացմանը, որոշ դեպքերում այն կարող է ազդել կամ ճնշել ականջի մեջ գտնվող նյարդերի վրա, ինչը բնորոշ ցավեր է առաջացնում։ Խորհրդակցեք բժշկի հետ, եթե ականջի ցավը չի անցնում նույնիսկ դեղեր ընդունելուց հետո։

Խոցեր բերանում

Եթե շրթերի վրա ու բերանի խոռուչում կան խոցեր, որոնք ավելի քան 20 օր պահպանվում են, ողջամիտ կլինի դիմել փորձառու մասնագետի։ Երբեմն խոցերը վկայում են կոկորդի ոիռուցքների մասին, չնայած դրանք կարող են նաև այլ պատճառներ ունենալ։

med.news.am