Այն մարդիկ, որոնք ծնվել են ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման ընդունում են որպես աշխարհի սկզբնական ամբողջությունը վերականգնելու հնարավորություն: Այդ ժամանակամիջոցներն են.
1921 թ. մարտի 19-ից – 1921 թ. հոկտեմբերի 16-ը,
1928 թ. մարտի 18-ից – 1928 թ. հոկտեմբերի 16-ը,
1935 թ. մարտի 18-ից – 1935 թ. հոկտեմբերի 17-ը,
1942 թ. մարտի 18-ից – 1942 թ. հոկտեմբերի 17-ը,
1949 թ. մարտի 18-ից – 1949 թ. հոկտեմբերի 17-ը,
1956 թ. մարտի 17-ից – 1956 թ. հոկտեմբերի 16-ը,
1963 թ. մարտի 17-ից – 1963 թ. հոկտեմբերի 16-ը,
1970 թ. մարտի 17-ից – 1970 թ. հոկտեմբերի 16-ը,
1977 թ. մարտի 17-ից – 1977 թ. հոկտեմբերի 16-ը,
1984 թ. մարտի 17-ից – 1984 թ. հոկտեմբերի 16-ը,
1991 թ. մարտի 17-ից – 1991 թ. հոկտեմբերի 16-ը:
Տիեզերքը կաջակցի և գերմարդկային ուժեր կպարգևի այս մարդուն, երբ վերջինս ցանկանա իր վրա վերցնել ուրիշների ցավերն ու պարտքերը և արժանապատվորեն կրի իր խաչը: Նա աշխարհի մասնատվածությունն ու ուրիշների ցավն ընդունում է որպես իր սեփական ցավ, այդ պատճառով ուրիշների տառապանքներին վերջ տալը միաժամանակ թեթևացնում է նրա սեփական տառապանքները: Լավ, հետաքրքիր աշխատանքը պարգևատրումն է այդ բանի դիմաց, որ այս մարդը կարողանում է ենթարկվել հանգամանքներին և կրել իր խաչը՝ առանց կորցնելու սեփական արժանապատվությունը և առանց ընկճվելու: