
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին Ավտոմատիկայի գործարանում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: