Ոստիկանության Վաղարշապատի բաժին մարտի 16-ին ժամը 17:10-ին Ծաղկալանջ գյուղից ահազանգ էր ստացվել ուրիշի գույքը ոչնչացնելու վերաբերյալ:
«Պարզվել է, որ Ֆերիկ գյուղի բնակիչները իրենց ոչխարի հոտը արածեցրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում գտնվող արոտի դաշտերում` վնասելով դաշտերը: Այդ հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ իրար ծեծի են ենթարկել, պատճառելով ֆիզիկական վնաս:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- նշեցին ոստիկանության լրատվական բաժնից: