«Հայաստանում ամեն շենքում առնվազն տասը Սարգսյան է ապրում». Սերգեյ Սարգսյանը` անձնական կյանքի, Նարեկի հետ հարաբերությունների և անելիքների մասին. sargsyanner.am
Advertisement 1000 x 90

«Հայաստանում ամեն շենքում առնվազն տասը Սարգսյան է ապրում». Սերգեյ Սարգսյանը` անձնական կյանքի, Նարեկի հետ հարաբերությունների և անելիքների մասին. sargsyanner.am

Sargsyanner.am-ը զրուցել է ամենահայտնի Սարգսյաններից մեկի` Սերգեյի հետ: Armcomedy-ի հաղորդավարը նաև իր հեղինակավոր կարծիքն է հայտնել մեր կայքի մասին:

Ձեր ազգանունը երբևէ օգնել է Ձեզ որևէ իրավիճակ հաղթահարել կամ կարիերայի առաջխաղացումը ապահովել:
– Կարծում եմ շատ ավելի կօգներ, եթե երկրում երկու Սարսգյան լիներ։ Բայց քանի որ Հայաստանում ամեն շենքում առնվազն տասը Սարգսյան է ապրում, դա բավական բարդացնում է գործը։ Ընդհանրապես Սարգսյանների ամենամեծ խնդիրը համախմբված չլնելն է։ Հուսով եմ ձեր կայքը կկարողանա մի կտուրի տակ միավորել բոլոր հայրենասեր Սարգսյաններին։

Շատ քիչ է խոսվում Ձեր անձնական կյանքի մասին, երևի լինենք առաջինը ու փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել  անձնական կյանքում: Մեկ տարի առաջ Ձեզ հյուրընկալվել էր «Չէին սպասում» հաղորդումը, խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ է փոխվել այս մեկ տարում:  
– Պահպանվել է այն միտումը, որ անձնական կյանքը շարունակում է մնալ անձնական։

Ձեր և Նարեկի հարաբերությունների վերաբերյալ երբեք ոչ մի բացսական տեղեկատվություն չի հրապարակվել: Արդյո՞ք իրականում հաշտ ու համերաշխ եք, թե փորձում եք Ձեր «ներքին խոհանոցը» հանրությունից հեռու պահել: 
– Բանն այն է, որ մենք չնայած բավական տարբեր ազգանունների տեր մարդիկ ենք, սակայն երկուսս էլ կարողացել ենք ամերիկյան հիմնադիր հայրերի նման այնպիսի ներքին կանոնակարգ ստեղծել, որը ապահովում է մեր թիմի բնականոն և անվնաս աշխատանքը։

Արմքոմեդի հաղորդման ընթացքում Դուք անդրադառնում և ծաղրում եք շատ ու շատ քաղքական գործիչների: Ինչպիսի՞ արձագանքներ եք ունենում: Եղե՞լ է դեպք, որ պաշտոնյայի թիկնապահները Ձեզ սպասեն Ձեր տան բակում:
– Եղել են դեպքեր, երբ շատ մոտ է եղել վտանգի առկայությունը, բայց հեռուստատեսությունը ունի հրաշալի անվտանգության ծառայություն։ Ընդհանուր առմամբ վերջին հինգ տարում քաղաքական գործիչները շատ ավելի հանդուրժող են դառել երգիծական քննադատության հանդեպ։ Երբեմն նույնիսկ պատգամավորներն են մեզ նյութ ուղարկում սեփական ելույթներով։

Ամենակարևորը հարցը` Սերժ Սարգսյան, թե` Արմեն Սարգսյան:
– Շեր Սարգսյան

Եվ վերջում` ինչ կարծիքի եք Sargsyanner.am կայքի մասին, ինչ կցանկանայիք որ փոփոխեինք:
– Կարծում եմ վաղուց հասունացած նախաձեռնություն է և կարող է վերջապես զարգացում և նոր եռանդ հաղորդել Սարգսյանների համայնքին։  Առայժմ բան չէի փոխի՝ միայն կհետևեի, որ այլ ազգանուններ հնարավորինս չհիշատակվեն։

sargsyanner.am