Արագ սրտխփոցի պատճառները կարող են տարբեր լինել, և ոչ միշտ է հեշտ դրանք գտնելը։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդիրը հաճախ ուղեկցվում է նաև գլխապտույտով, սրտխառնոցով, ցավով իրանում և կոկորդում։ Եթե արագ սրտխփոցը սկսել է ավելի հաճախ անհանգստացնել ձեզ, հարկավոր է փոխել կենսակերպը։ Որպես կանոն՝ արդյունքում՝ խնդիրը հիմնականում վերանում է։
Նյարդային լարվածություն։ Տախիկարդիայի՝ ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը նյարդային լարվածությունն է։ Այդ պատճառով չափազանց կարևոր է կարողանալ վերահսկել զգացմունքներն ու էմոցիոնալ վիճակը՝ թույլ չտալով նյարդային լարվածության և խուճապի նոպաների առաջացումը։ Չնայած այս խնդրի հետևանքով առաջացող արագ սրտխփոցն առողջության համար վտանգ չի ներկայացնում, հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ էմոցիոնալ վիճակը կարգի բերելու համար։ Այդ դեպքում խնդիրն այլևս չի անհանգստացնի ձեզ։ Բարդ էմոցիոնալ պահերը հաղթահարելու համար պառկեք մեջքի վրա, կենտրոնացեք որևէ ուրախ բանի վրա։ Սթրեսային իրավիճակներում խորհուրդ է տրվում խուսափել նաև սուրճի օգտագործումից։ Դրա փոխարեն՝ երիցուկով կամ անանուխով թեյ խմեք։
Սթրես։ Եթե հաճախ եք հայտնվում սթրեսային իրավիճակներում, սիրտը չի կարող անմասն մնալ։ Սթրեսը հանգեցնում է զարկերակային ճնշման և սրտի հետ կապված խնդիրների։ Եթե սթրեսային իրավիճակում եք հայտնվել, կարող եք հետևել այս խորհուրդներին.
- ֆիզիկական վարժություններ արեք. դրանք կօգնեն ազատվել բացասական էներգիայից և սթրեսից
- հանգիստ կենսակերպ վարեք։
Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն։ Ֆիզիկական ակտիվության առկայությանն առողջ կենսակերպի անբաժանելի մասնիկներից է։ Ցածր ֆիզիկական ակտիվությունը կամ դրա բացակայությունը կարող են տախիկարդիայի պատճառ դառնալ։ Այդ պատճառով չափազանց կարևոր է օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե ֆիզիկապես ակտիվ լինել։
Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս պետք է չափավոր լինի, հակառակ դեպքում այն ևս կարող է վնասել։
- Ֆիզիկական վարժությունների ինտենսիվությունը պետք է համապատասխանի ձեր ֆիզիկական վիճակին։
- Սկսեք մարզվել թեթև վարժություններից՝ աստիճանաբար մեծացնելով ծանրաբեռնվածությունը։
- Հետևեք մարզչի խորհուրդներին։
Ցածր զարկերակային ճնշում։ Այս խնդիրը կարող է լրջորեն վտանգել առողջությունը։ Այն անուղղակիորեն ազդում է սրտի վիճակի վրա, ինչի հետևանքով սիրտը գերծանրաբեռնվում է, և մեզ սկսում է անհանգստացնել արագ սրտխփոցը։ Եթե բժշկի կողմից ախտորոշվել է ցածր զարկերակային ճնշում, հարկավոր է հետևել նրա բոլոր խորհուրդներին։
Սրտի հետ կապված խնդիրներ։ Եթե արդեն իսկ խնդիր ունեք, որը կապված է սրտի հետ, այն կարող է արագ սրտխփոցի պատճառ դառնալ։ Եթե երբևէ սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդություն եք ունեցել, հետևեք այս խորհուրդներին.
- Մի չարաշահեք կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքը։
- Պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարեք՝ առանց ծանրաբեռնելու ձեզ։
- Կես տարին մեկ անգամ բժշկական զննություն անցեք։
- Բուժող բժշկին տեղյակ պահեք առկա խնդիրների և օգտագործվող դեղամիջոցների մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը