Ինչպես ինքը՝ Մուրակամին էր ասում՝ աշխարհը ստեղծված է ու լեցուն է զարմանալի բաներով ու տարօրինակ մարդկանցով: Այս իմաստուն մարդը կարողանում էր տեսնել մարդկանց հոգիները, ոգևորել խոսքով ու ստիպել մտածել կարևոր բաների մասին:
Ինչպե՞ս են մարդիկ ձեռք բերում իրենք իրենց: Ոմանց տարիների փնտրտուք է պետք, մյուսներին վրա է հասնում ոգեշնչումը: Այդպես պատահեց նաև Հարուկի Մուրակամիի հետ: 1978թ. ապրիլին՝ բեյսբոլային խաղի ժամանակ, նա հանկարծ հասկացավ, որ կարող է գիրք գրել: Մինչև այժմ չգիտի, թե ինչո՞ւ հենց այդ ժամանակ ու ինչո՞ւ գիրք գրել… Ինչպես ինքը՝ գրողն է ասել՝ ես պարզապես հասկացա դա, ու վերջ:
Եվ այսպես՝
- Ինչ ուզում ես, արա, երբ ցավոտ է՝ ցավում է:
- Ամենակարևորն այն մեծ բանը չէ, որ ուրիշներն են հայտնաբերել, այլ այն փոքրը, ինչին ինքդ ես հասել:
- Եթե կարդաս այն, ինչ ուրիշներն են կարդում, կսկսես մտածել բոլորի նման:
- Հիշողությունը մարդուն ներսից է ջերմացնում, և միևնույն ժամանակ՝ նրան քայքայում, մասերի է բաժանում:
- Աշխարհում որքան մարդ է ապրում. մեզնից յուրաքանչյուրն անհագորեն ինչ-որ բան է փնտրում ինչ-որ մեկի մեջ, և, միևնույն է, մենք մնում ենք միմյանցից անվերջորեն հեռու, կտրված միմյանցից:
- Մի խղճա ինքդ քեզ: Իրենք իրենց միայն ոչնչություններն են խղճում:
- Որքան շատ թուլություններ ունի մարդը, այնքան ջանադրաբար է նա իր մտերիմների թուլություններին արձագանքում:
- Աշխարհում որոշ բաներ ստացվում են միայն դրանք միայնակ անելիս, իսկ որոշ բաներ էլ՝ միայն երկուսով անելու դեպքում: Դրանք համադրել կարողանալը լավ բան է, իսկ ահա մեկը մյուսի հետ խառնելը բանի պետք չէ:
- Բայց գալիս է այն ժամանակը, երբ յուրաքանչյուրը վերադառնում է իր տեղը: Միայն թե ես տեղ չունեմ վերադառնալու համար: Գիտես, այդպիսի խաղ կա. բոլորը վազում են աթոռների շուրջը, ապա նստում, իսկ մեկին աթոռ չի հասնում:
- Մարդիկ լավագույնն են դառնում այն պատճառով, որ իրենց ունակություններին հավատում են ամենասկզբից:
11. Ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, ովքեր սիրում և գնահատում են միայնությունը: Ես սիրում եմ միայնակ մնալ, իսկ ավելի ճիշտ՝ միայնակ մնալն ինձ համար բոլորովին դժվար բան չէ: - Ինձ երբեմն թվում է, թե ես ամեն ժամ ծերանում եմ, և ամենասարսափելին այն է, որ հենց այդպես էլ կա:
- Ով ուզում է, մտնում է այս կյանք, ով ուզում է, դուրս է գալիս: Դրանում է կյանքի նկատմամբ սահմանափակ հայացքի գլխավոր առավելությունը: Մտնելիս մաքրեք ոտքերը, դուրս գալիս փակեք այն: Այդպիսին են կանոնները հյուրերի համար:
- Տառապելը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:
- Բարի լուրերն իրենց մասին դանդաղ են զգացնել տալիս:
- Ամենագլխավորը ոչ արագությունն է, ոչ էլ՝ տարածությունը: Ամենագլխավորը մշտականությունն է, ամեն օր, առանց ընդմիջումների ու հանգստյան օրերին չընդհատվող վազքը:
- Բոլոր մարդիկ տարբեր են: Դրա համար էլ հետաքրքիր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը