Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Հայե՛ր. Ուշքի եկեք, ամո՛թ է…
Հարկավոր է շտապ ՀՀ Ազգային հերոսի կոչում տալ Պուտինին: Ինչ է, քի՞չ բան է արել հայ ազգի համար: Հաստատ Լևոնից էլ, Քոչարյանից էլ, Սերժից էլ՝ շատ է արել…
Ո՞նց է, Ռիժկովը ՀՀ Ազգային հերոս կլինի, Պուտինը՝ չէ…
Ինչքան չլինի՝ 2 միլիոնի չափ հայ ա պահում: Փողա տալիս նրանց, նրանք էլ՝ մեզ են պահում: Մի ահագին հայ էլ Հայաստանում նրան սիրում ու հարգում են որպես Պապա:
Կարծում եմ՝ արժանի է ՀՀ Ազգային հերոսի կոչման, ու թե չտանք՝ երախտամոռ կլինենք:
Ազնավուրը, Քրքորյանը երկու կոպեկ տվին՝ հերոս դարձան, Պուտինն էսքան անումա, հերոս չի՞:
Էռնեկյանին սամալյոտ թռցնելու համար հերոս եք տվել, Պուտինին՝ չէ՞…
Չեքիջյանին երգ գրելու համար հերոս եք տվել, Պուտինին՝ չէ…
Անարդար է: Բա որ ջղայնացավ ու ոտքը քաշեց Հայաստանից, մեր վիճակը ո՞նց ա լինելու…
Հա, դաժե կարելի է սրբադասել…
Էսքան բանա անում հայ ազգի համար, ինչի չսրբադասենք, որ… էդ եկեղեցու սրբերից ո՞րն ա հայ, որ… բացի Վարդան Մամիկոնյանը…
Պուտինը Վարդանից էլ շատա արել:
Մեռելապաշտ ազգ ենք էլի… սպասում եք երբ մեռնի՝ էդ վախտ սրբադասե՞նք…
Չի կարելի էդքան երախտամոռ լինել…»: