Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում գրել է. «Հայ հոգևորական գործիչ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գործում, մոնղոլ խանի մասին այսպես է արտահայտվում. «Մեծ և բարեպաշտ աշխարհակալ արքան՝ քրիստոնյաների հույս ու ապավեն Հուլավու խանը: …Հուլավուի տեղը նստեց իր որդի Աբաղան՝ հեզ, բարի, խաղաղարար մի մարդ, որը ևս սիրում էր քրիստոնյաներին»:
Հիշեցնեմ, հայ հոգևորականները քանի-քանի հայ արքաների պախարակեցին ու կործանեցին, ինչ է թե՝ պետականամետ քաղաքականություն էին վարում՝ ընդդեմ եկեղեցու: Ի դեպ. մոնղոլական տիրակալության պայմաններում Հայաստանում ծաղկում էր… եկեղեցաշինությունը»: