– Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան…
– Երջանկությունը։
– Սևահերների եք սիրո՞ւմ, թե՞ շիկահերների։
– Շիկահերների։
– Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրերին եք ուշադրություն դարձնում։
– Այն ամենին, ինչ ճաշակով է։
– 3 թեմա, որ չեք քննարկի կնոջ հետ։
– Այն, ինչը որ չեմ ցանկանա քննարկել։ Հստակ բան չեմ մտաբերում։
– Քեզ համար առաջնայինը կնոջ հմա՞յքն է, թե՞ խելքը։
– Անխելք կինը չի կարող հմայիչ լինել։
– Իսկ խելացի կանանցից պետք է վախենա՞լ, թե՞…
– Թե։)
– 3 բան, որը կստիպի հիասթափվել կնոջից։
– Ամենափոքր բանից էլ կարելի է հիասթափվել, չգիտեմ։
– Կա՞ մի բան, որը քեզ կստիպի ապտակել կնոջը։
– Այո՛, կա
– Ո՞ր դեպքերում արժե կնոջից խորհուրդ հարցնել։
– Երբ կարող է ճիշտ խորհուրդ տալ կինը։
– Ի՞նչն է կնոջը խորհրդավոր դարձնում։
– Ներքին աշխարհը։
– Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց կնոջ։
– Չէր լինի։
– Կանանց պետք է արգելել…
– Մեքենա վարել։
Ամբողջությամբ՝ blognews.am