Որքան ձայն է հավաքել Պուտինը Երևանում և Գյումրիում
Advertisement 1000 x 90

Որքան ձայն է հավաքել Պուտինը Երևանում և Գյումրիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում բացված ընտրատեղամասերում հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը։

Երևանում պատկերը հետևյալն է։ Նախնական տվյալներով` քվեարկել է 4879 մարդ, վավեր են համարվել 4860 քվեաթերթիկ (15-ը` անվավեր, 4–ը կորցրած)։ Դրանցից.

Վլադիմիր Պուտին` 4417

Վլադիմիր Ժիրինովսկի` 51

Գրիգորի Յավլինսկի` 50

Քսենյա Սոբչակ` 124

Սերգեյ Բաբուրին` 10

Պավել Գրուդինին` 158

Մաքսիմ Սուրայկին` 13

Բորիս Տիտով` 37

Գյումրիում պատկերն այսպիսինն է` այնտեղ քվեարկել է ավելի քան 1300 ընտրող, որոնց 95 տոկոսը ձայնը տվել է Պուտինին։

Հիշեցնենք` 2016թ–ին Պետդումայի ընտրություններում Երևանում Ռուսաստանի դեսպանատանն ամբողջ օրվա ընթացքում քվեարկել էր ընդամենը 1070 մարդ։

Ռուսաստանում մարտի 18–ին տեղի են ունեցել նախագահի ընտրությունները, բացվել են ավելի քան 97 հազար ընտրատեղամասեր, դրանցից 400–ը` արտասահմանում։ Քվեարկության կարգին հետևել են շուրջ 1500 միջազգային դիտորդներ 109 երկրներից։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնել է 8 թեկնածու։ Նախնական տվյալներով`ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 76,6%–ը։

armeniasputnik.am