Երևանի թաքնված թանգարանները. թանգարաններ, որոնց մասին քիչ գիտեն նույնիսկ երևանցիները. urbnews.com
Advertisement 1000 x 90

Երևանի թաքնված թանգարանները. թանգարաններ, որոնց մասին քիչ գիտեն նույնիսկ երևանցիները. urbnews.com

Երևանում գործող հիսունից ավելի թանգարաններն ու պատկերասրահները մեր պատմության մի մասն են կազմում, որոնց մասին քչերը գիտեն Երևանում: Ուրբանիստան ներկայացնում է Երևանի ամենաթաքնված թանգարաններից ընդամենը մի քանիսը:

Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարան

Հասցեն՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս,
N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք
http://www.frra.am/

2009թ-ին Դավթաշենի ԴՈՍԱՖի նախասրահում բացվեց փոքրիկ թանգարան, որտեղ պահպանվում է ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքած բազմապիսի ռադիո տեխնիկա:

Առաջին ռադիոընդունիչներից և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներից բացի, այստեղ կարելի է հանդիպել նաև հնատիպ հեռախոսների,տպիչ սարքերի և նույնիսկ առաջին հեռուստացույցների նմուշների:

Հայ բժշկության թանգարան

Հասցեն՝ Հր. Քոչարի փող., շենք 21, Արաբկիր
https://www.medicalmuseum.am

Հարություն Մինասյանի անհատական հավաքածուն, որը ստացել է Հայ բժշկության թանգարան անվանումը բացվել է 1999թ-ին: Այս մասնավոր թանգարանում ցուցադրված են թանգարանի հիմնադրին պատկանող 30 000 ցուցանմուշներից՝5 000-ը: Այստեղ ներկայացված են Մեծամորում պեղված 5000-ամյա սափոր և նույն տարիքի մարդու կմախք, մի քանի դարի պատմություն ունեցող սրվակներ, բժշկական գործիքներ, հնատիպ գրքեր, ինչպես նաև ժամանակին ականավոր, հայ բժիշկներին պատկանող իրեր: Թանգարանը գտնվում է Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի (այժմ՝ «Նոր Արաբկիր» ԱԿ) բուժհիմնարկի 6-րդ հարկում:

Ամբողջությամբ՝ urbnews.com