Ավտոբուսի վարորդը գտավ այս տարօրինակ տուփն իր ավտոբուսում, սակայն այդ տուփի ներսում հայտնաբերեց մի ոչ սովորական տոնական անակնկալ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավտոբուսի վարորդը գտավ այս տարօրինակ տուփն իր ավտոբուսում, սակայն այդ տուփի ներսում հայտնաբերեց մի ոչ սովորական տոնական անակնկալ

Սա տեղի է ունեցել հենց Լոնդոնի կենտրոնում։ Քանի որ վերջին ժամանակներում մենք շատ հաճախ ենք լսում ահաբեկչությունների և նմանատիպ նորությունների մասին, շատ բնական է, որ երբ ինչ-որ տարօրինակ տուփ ես հայտնաբերում, ապա այն կասկածելի է թվում։ Այդպես չէ՞։

Ավտոբուսի վարորդը այն գտել էր իր ավտոբուսում շատ պատահական։ Սակայն այդ տուփի մեջ ամենևին էլ ռումբ տեղադրված չէր։ Դրա մեջ փոքրիկ կատվի ձագեր էին։ 3 շատ փոքր սև-սպիտակ կատուներ, ովքեր վախեցած էին իրենց այդքան երկար տուփում գտնվելու պատճառով։ Եվ նրանց կարելի է հասկանալ։ Վարորդը միանգամից զանգել էր կենդանիների պաշտպանության հատուկ ծառայություններ, որպեսզի նրանք գան և տանեն կենդանիներին։

Հատուկ ծառայությունում այդքան էլ չզարմացան, քանի որ նրանց հաճախ են այդպիսի հարցերով դիմում։

Մասնագետները ասացին, որ ձագուկները ընդամենը 3 շաբաթական են։ Հուսանք, որ նրանց կյանքը լավ կդասավորվի։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև։